Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք`40-ամյա տղամարդու սպանության համար

Հասարակություն
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Է.Սիմոնյանին` 40-ամյա տղամարդու սպանության համար: 2016 թվականի օգոստոսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Դերգելյովի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն տարածքի բնակիչ Է.Սիմոնյանը, որի ժամանակ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաքրեագիտական, դատաքիմիական և դատամիկրոմասնիկական համալիր, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք վկաներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին