Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ն 25 տարեկան է. միջոցառումներ՝ Արցախում

Քաղաքականություն
nkr-flag

ԼՂՀ ԱԺ-ն ներկայացնում է Սեպտեմբերի առաջին օրերին Արցախում կայանալիք տոնական միջոցառումների ցանկը։ Սեպտեմբերի 1, հինգշաբթի 10.00 – «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով դաս Արցախի բոլոր կրթօջախներում 12.00 – Սպորտային եւ մշակութային միջոցառումներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 20.00 – զինվորական նվագախմբի համերգը Ստեփանակերտի կենտրոնական պուրակում Սեպտեմբերի 2, ուրբաթ 10.30 – Երթ Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր 11.00 – Ծաղկեպսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում 12.00 – Բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտում      (Ստ. Շահումյանի անվան պուրակ, Շ. Ազնավուրի անվան կենտրոն,            Մարշալ Բաղրամյանի հուշարձանի մոտ, Մանկապատանեկան ստեղծագործական            կենտրոնի դիմաց, սբ. Հակոբ Եկեղեցու հարեւանությամբ) 14.00 – Ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը»      ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության պալատ 17.00 – Շուշիի հանրակացարանային համալիրի բացում 20.00 – Տոնական համերգ 22.00 – Հրավառություն Վերածննդի հրապարակում   Սեպտեմբերի 3, շաբաթ 11.00 – Նոր թաղամասի բացում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում