Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ երկու ժամով Սարգսյանին ու Ալիևին կանչեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Shaqaryanc-nkar

Ինչո՞ւ Թուրքիան սկսեց գործուն քայլեր ձեռնարկել՝ Իսլամական պետության դեմ պայքարի հարցում։ «Թուրքերը վերջերս կատարում են քայլեր, որոնք ուղղված են ապացուցելուն, որ այդ երկիրը կապված չէ Իսլամական պետության հետ»,-կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Նա օրինաչափ է համարում, որ քրդերը շարունակում են հակազդեցությունը թուրքերի դեմ։ Եվ վստահ է, որ Թուրքիան Իսլամական քաղաքի պայթեցումը չէր իրականացնի՝ առանց այդ մասին նախապես մի շարք երկրների տեղեկացնելու։ Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին՝ քաղաքագետը շեշտեց. «Օգոստոսն ավարտվում է, բայց այդպես էլ չի կայացել Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը։ Հնարավոր է՝ երկու ժամով իրենց կանչեն, բայց մենք հասկանում ենք, որ Արցախի հարցը մղված է հետին պլան։ Ես կարծում եմ, որ չնայած Արցախի խնդիրը քննարկման առարկա է, բայց առաջնային չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ ուրիշների համար»։