Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համախմբումը» Ապարանում ավագանու թեկնածու է առաջադրել

Քաղաքականություն
oskanyan-1

Օգոստոսի 28–ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության Ապարան քաղաքի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին մասնակցում էին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, վարչության անդամներ Երվանդ Բոզոյանը և Արեգնազ Մանուկյանը։ «Համախմբում» կուսակցության Ապարան քաղաքի համայնքային կառույցի խորհրդի ղեկավար է ընտրվել Ռոման Հակոբյանը, ով ավագանու թեկնածու է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Ապարանում կայանալիք ընտրություններին։ Ժողովում քննարկվել են ներքաղաքական և կուսակցության կազմակերպակառուցվածքային հարցեր։ «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայություն