Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսի օդանավակայանը մասնակի փակ է. կրակոցների մասին հաղորդագրություն է ստացվել

Կարևոր լուրեր Հասարակություն
90957230_hi034999163

BBC-ի ռուսաստանյան կայքէջը հաղորդում է, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ոստիկանությունը ստուգում է օդանավակայանի տարածքում կրակոցների մասին հաղորդագրությունը,-գրված է ոստիկանության թվիթերյան պաշտոնական էջում:

"[Կրակոցների] մասին հաղորդագրությունից հետո ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում օդանավականայում:Ընդունվել են ուղևորների անվտանգությունը ապահովող բոլոր միջոցառումները: Խնդրում ենք պահպանել հանգստություն: Շնորհակալություն համագործակցության համար", -ասվում է հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյալներով, կրակոցների մասին հաղորդագրությունը դեռևս չի հաստատվել: Մուտք դեպի օդանավակայան և նրա կենտրոնական տերմինալ ժամանակավորապես փակ է ուղևորների համար: