Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալված ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապում է ամուսնու աշխատանքի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
3B117771-2AB9-431E-A7B7-E03C840F91F0_w987_r1_s

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլիա Միրոնովան (լուսանկարում), կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց: Այսօր «Ազատության» հետ զրույցում Միրոնովան պատմեց, որ ամուսնու հետ Հայաստան էին եկել՝ հանգստանալու և Սերգեյը ձերբակալվել է օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելիս: Տիկնոջ խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, նրան կասկածում են փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: «Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում ուշքի գալ: Ինձ համար իրավիճակը շատ ծանր է և աբսուրդային է: Չեմ հասկանում, թե ինչու այսպես ստացվեց: Որքան հասկանում եմ ամուսնուս ձերբակալել են, որովհետև նրան որոնում է «Ինտերպոլը»: Սակայն Ռուսաստանում նրան ոչ ոք չէր որոնում, նամակներ չէին գալիս: Մենք ապրում ենք մեր գրանցման հասցեում, մեզ ոչ ոք չէր փնտրում: Իմ ամուսինը գարնանը մեկնել էր Հնդկաստան, ու ոչ ոք նրան չէր ձերբակալել: Ոչ մի խնդիր չկար», – պատմեց Յուլիա Միրոնովան: Սերգեյ Միրոնովը աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բելառուսական Синезис ընկերությունում, որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար: Դեռևս չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ընկերությունից: «Ինձ ասացին, որ իմ ամուսնուն ներկայացվել են ահավոր և ծանր մեղադրանքներ՝ կապված զենքի, փողերի լվացման հետ: Իմ ամուսինը Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, և ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ, այստեղ նաև քաղաքական համատեքստ կա: Այլ բացատրություն չունեմ: Ամուսինս ընդամենը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթով, Սան Ֆրանցիսկոյում ուսման է եղել», – պատմեց Միրոնովան: Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում