Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակը բավարար է. ՔՀՎ

Պաշտոնական
andrias-1

Ի պատասխան ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է հետևյալը: Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին,  բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որ  վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին