Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Քարակերտի գազալցակայանում, կա մեկ զոհ

Հասարակություն
5845

Այսօր ժամը ժամը 00:45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ է մահացել: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, 1970 թ․ ծնված վարորդ Տ․ Պ․-ն տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.- ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 1 2