Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ փոքրիկներին մանկապարտեզ չեն ընդունում.aravot.am (տեսանյութ)

Հասարակություն
IMG_8161

Սիրիահայ Գեւորգների ընտանիքն արդեն 10 ամիս է՝ Հայաստանում է, բայց ոչ մի կերպ չի ինտեգրվում, բայց ոչ այն պատճառով, որ նոր միջավայրին չեն հարմարվում, այլ պարզապես դուրս են մնացել պետության ուշադրությունից: Այս ընտանիքը տարիներ առաջ Սիրիայից մեկնել էր Արաբական միացյալ էմիրություններ աշխատելու: Երբ նրանց օրինական կեցության ժամկետը լրացել է, կինը 5 երեխաների հետ եկել է Հայաստան, իսկ ամուսինը մեկնել է Գերմանիա: Ընտանիքի մայրը՝ Արմիկ Յակոբն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ուզում է մնալ, ապրել Հայաստանում, միայն թե աջակցություն լինի, ամուսնու՝ Գերմանիայում մնալն էլ հարցականի տակ է, ու եթե Հայաստանում իրենց ապրել ու աշխատելու համար պայմաններ ստեղծվեն, ընտանիքը կմիավորվի հայրենիքում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով