Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի գրասենյակը արձագանքել է Անահիտ Թարխանյանի դիմումին

Պաշտոնական
548904a6603fc5f9dd78240c61ce1a1a

Հայտարարություն Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի դիմումիկապակցությամբ  Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրաառողջական վիճակի վերաբերյալ: Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանինընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանվարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցիշրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցելառանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալփաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծմաննպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատությաննախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝

  1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրածբժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով.
  2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իրհետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթկարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկաոչ աշխատանքային օրերի ընթացքում.
  3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանիհետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում:
Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքներիպաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավորընթացակարգ:   Հարգանքով, Ռոնա Ահարոնյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատու