Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամկետը մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին

Պաշտոնական
FotorCreatedգգ

Անահիտ Թարխանյանի դիմումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Ա. Թաթոյանին Հարգելի պարոն Թաթոյան Արդեն 26 օր է ինչ ամուսինս՝ Անդրիաս Ղուկասյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվում է հացադուլի մեջ: 2013թ. ՀՀ Նախագահական ընտրությունների ժամանակ, հացադուլի 25-րդ օրը իրականցվել էր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի ընդհանուր հետազոտում՝ արյան մանրակրկիտ հետազոտումով եւ ներքին օրգանների սոնոգրաֆիայով: Ելնելով իրավիճակից, երբ հացադուլի ժամկետը արդեն մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին եւ իր պահման վայրի առանձնահատկություններից, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Անդրիաս Ղուկասյանի համար նմանատիպ անկախ բժշկական հետազոտություն: