Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ հ/կ-ից. Տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների

Պաշտոնական
ffff

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ահազանգում է՝ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության գործողությունների տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների   Այն քաղաքացիները, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից և որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննաչական կոմիտեի կողմից, այնուհետև գործատուների և անհայտ այլ անձանց կողմից ենթարկվում են հետապնդումների: Հետապնդումները հիմնականում դրսևորվում են հետևյալ կերպ.

  • Ընտանիքի անդամները կամ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության անօրինական գործողություններից տուժած անձինք ազատվում են աշխատանքից,
  • Անհայտ անձինք այցելում են տուժածների բակ՝ զրուցում հարևանների հետ, հարևանների միջնորդությամբ հորդրում տուժածներին «հեռու մնալ այս գործերից»,
  • Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման և օրինական առիթի այցելում են տուժածների բակ, զրուցում հարևանների հետ՝ տուժածների վերաբերյալ տարածելով քրեական հանցագործության մեջ մեղադրվելու և շուտով պատասխանատվության ենթարկելու վերաբրեյալ հորինված և կեղծ տեղեկություններ:
  Այս առնչությամբ դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և իրավապահ մարմիններին՝ առավել զգոնություն և հետևողականություն դրսևորել 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած   ժամանակահատվածում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ և բացառել նրանց նկատմամբ ճնշումների և ահաբեկումների դրսևորումները:  Անվտանգությունից ելնելով՝ տեղեկատվությունը տրամադրած տուժած քաղաքացիների անունները չեն հրապարակվում:   «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն