Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Շահգելդյանը հանդիպել է ԵՄ դեսպանին

Պաշտոնական
haykakan-veracnund

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ՝ կարևորելով քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում մաքսիմալ թափանցիկության և հանրության կողմից վերահսկողական մեխանիզմերի ամրագրումը: Հանդիպմանը խոսվել է  նաև տարածաշրջանային զարգացումների և ՀՀ – ԵՄ  հարաբերությունների ներկայիս վիճակի մասին: