Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս փողով կարող էի գնալ Եվրոպայի ցանկացած երկիր՝ հանգստանայի». հարցում (տեսանյութ)

Հասարակություն
a64aad23b5d10fcaba516d8936405383

Որտե՞ղ անցկացրին իրենց ամառային հանգիստը մեր համաքաղաքացիները։ Հարցախույզից պարզ է դառնում, որ մարդկանց մի մասն ընդհանրապես չի հանգստացել.  «Ոչ մի տեղ չենք գնացել»,-նշեցին մի քանիսը։ Քաղաքացիները պնդում են՝ հիմնական խնդիրը երկրի ներսում հանգստանալու համար բարձր գներն են։ Անգամ արտերկրից ժամանողները եվրոպայում հանգիստն ավելի մատչելի են համարում, քան մեզ մոտ. «Շատ ավելի թանկ է, քան դրսում։ Օրինակ ես այս փողերով կարող էի գնալ Եվրոպայի ցանկացած երկիր՝ հանգստանայի։ Մեկ ամսում մոտ 2500-ից 3000 եվրո եմ ծախսել, դրսում ավելի քիչ՝ երևի 1000, 1500 կծախսեի»,-նշեց մի քաղաքացի։ Մանրամասները՝ տեսանյութում: