Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքից հեռացված տնօրենը չի պատրաստվում լքել հայրենիքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Dovlat-Karapetyan

Օհանավան գյուղի դպրոցի նախկին տնօրենն այսօր մնացել է առանց աշխատանքի: Փիլիսոփայի ու պատմաբանի  դիպլոմները  Դովլաթ Կարապետյանին չեն օգնում։ «Այսօրվա ղեկավարությունը այն դժբախտություններն են, որոնք 40-45 տարեկանից հետո մարդ չեն ճանաչում, բայց մոռանում են՝ եթե մարդու ուղեղը, հիշողությունը, տրամաբանությունը աշխատում է, նա ընդունակ է աշխատանքի»: Նախկին տնօրենը վստահեցնում է՝ իրեն անօրինական են ազատել աշխատանքից, միայն նրա համար, որ չի ցանկացել ենթարկվել Արագածոտնի մարզպետարանին: Ամբողջ կյանքն աշխատած  Դովլաթ  Կարապետյանը նեղսրտում է, որ այսօր երեխաների հույսին է ապրում:  Զայրույթն ավելի է շատանում, երբ հիշում է  իր աշխատածի դիմաց  տրամադրվող  թոշակը: «Պետությունը երրորդ տարին ա 32 հազարից բերելա 40 հազար, այ դժբախտություն, այ չակերտավորներ,  հլը էտ 40 հազարը տամ քեզ, ասեմ մի շաբաթ, չեմ ասում 30 օր, տեսնեմ դու կապրե՞ս:  Ապրելը մեծ հասկացողություն է, ապրես բարոյապես, ապրես հոգեպես հանգիստ, զգաս քեզ մարդ»: Դժվարությունները, սակայն, չեն հուսահատեցրել նրան: Արտագաղթել չի պատրաստվում։ «Իմ  դրախտավայր երկրի սուրբ հողը չեմ  թողնի, այնպես էլ իմ որդիները, այնպես էլ իմ թոռները, սա իմ հարստությունն է, իմ երկիրն է, իմ հողն է»: