Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը չգիտի, թե ինչ է ուզում». Ստեփան Պողոսյան.ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
stepan-poxosyan

1999-ի սեպտեմբերի 20-ին պատմաբան եւ նախկին կոմունիստ Ստեփան Պողոսյանը հակասական տրամադրություններ ուներ Հայաստանի անկախության 8-ամյակի հետ կապված -Ինձ թվում է, մենք ինչ-որ տեղ մեր արտաքին քաշը, կշիռը կորցրեցինք։ «Չուզենայինք էլ, մեզ անկախացնելու էինք»,-համոզված էր պատմաբանը եւ նախկին կոմունիստը։ Բայց, ըստ նրա, Հայաստանն անկախացավ ինքն իրեն քանդելով -Ինչի՞ ենք քանդում մեր երկիրը, ինչի քանդեցինք, ու՞մ էր պետք քանդելը։ Անկախությունից հետո իշխանության փոփոխության համար Ստեփան Պողոսյանը մեղադրում էր ժողովրդին՝ ժողովուրդը չգիտի, թե ինչ է ուզում -Մինչեւ էսօր էլ մոլորված վիճակում է ժողովուրդը, մինչեւ էսօր էլ Հայաստանում իրական ռեալ հեռանկարաին հարված քայլեր չեն կատարվում, թող ժողովուրդը միայն էդ մարդկանց չմեղադրի, ինքն իրեն էլ թող մեղադրի. Վերջին հաշվով շաքարով ու երեք ռուբլով ձայն տալը էդ պատի՞վ ա բերում ժողովրդին. Ըտենց չի լինում Գուցե Սփյու՞ռքը մեզ  օգնի, գոնե հանուն ազգի։ Այդ օրերին Երեւանում տեղի էր ունենում Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը։ Ըստ Ստեփան Պողոսյանի, Սփյուռքին պետք էր նայել ոչ թե որպես Հայաստանի գործընկերոջ, այլ իբրեւ կապիտալի. -Կապիտալը զգացմունքներ չի սիրում, նա չի էլ հասկանում էդ զգացմունքներն ինչ բան ա. Նա մի բան է սիրում՝ շահույթ։ Որտեղ որ շահույթ շատ եղավ, էնտեղ կապիտալը վազելու ա։ Հայաստանը շահույթ չի տալիս, մենք չենք կարող էդ մարդկանց զոռել ասել՝ գիտե՞ս ինչ, դու էդտեղ զրկվի քո շահույթներից, բեր ստեղ ներդրի հանուն ազգի, նա չի անի դա։ Պատմաբանն, իհարկե, երբեք էլ հիացած չի եղել իր հայրենիքի հետ հայ մարդու կապվածությամբ։ Ի վերջո, բոլորը չէ, որ արտագաղթում են նյութական պատճառներով -Դարերից եկող ինչ-որ բան կա՝ հայն իր հայրենիքի հետ հույսեր չի կապում։ Էդ Հայրենիքը չի կարողանում էդ հային պաշտպանել, կերակրել, դրա համար հայի ամբողջ մտահոգությունն իր սեփական անձն է, մի կերպ պահես. դրա համար էլ մի թեթեւ բան ա սկսում՝ ոնց որ հասած ծառը թափ տաս, հայերը թողնում են իրենց Հայրենիքը գնում են։ Հայաստանի անկախության 8-րդ տարում խորհրդարանում իշխանության եկավ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքը։ Ստեփան Պողոսյանը նրանց կողմնակիցներից էր, բայց տեղի ունեցածով ոգեւորված չէր -Ինչի՞ շուրջը միավորվեցին։ -Մեծամասնություն գրավելու, իշխանություն ստանալու շուրջ։ -Էդ էր ամեն ինչը։ Հետո՞։ Է, լավ, էդ մեծամասնությունը արեցին, հիմա կանցնի մի քանի ամիս էլ, նրանք պետք է պատասխան տան, չէ՞։ Իսկ քայլեր, լուրջ քայլեր, չկան։ Մեկ ամիս հետո Երեւանում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, որի ժամանակ սպանվեցին եւ Վազգեն Սարգսյանը, եւ Կարեն Դեմիրճյանը։ Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր բոլոր գրքերը Ստեփան Պողոսյանը գրեց եւ տպագրեց միայն հոկտեմբերի 27-ից հետո։ Նա մահացավ 2012-ի մայիսին։