Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ցուցակն է հրապարակել Գյումրիում (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով: Այն կգլխավորի 35-ամյա Արթուր Համբարձումյանը: Նա կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին անդամներից է: Ավագանու համամասնական ցուցակում են նաև մանկավարժներ, դասախոսներ, լրագրողներ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով` նոր դեմքեր ու նոր մոտեցումներ են բերելու քաղաքական դաշտ: Իրենց ոչ թե անձնական ու ընկերական կապերն են միավորում, այլ քաղաքական նպատակն ու տեսլականը: Մի քանի ժամից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր համամասնական ցուցակն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացնի: