Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը մեկ լումա անգամ չներդրեց կրկեսի զարգացման  համար» (տեսանյութ)

Հասարակություն
krkes

Երեւանի կրկեսն, ամենայն հավանականությամբ, իր դռները կրկին կբացի հաջորդ տարի: Համենայն եպս, նման հույսեր ունի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը. «Արդեն շենքը պատրաստել ենք, հիմա տանիքն է դրվելու, եւ կսկսվեն ներքին հարդարման աշխատանքները: Հույս ունենանք, ես չեմ ուզում ասել՝ որ ամսի, որ օրը կբացվի, բայց բոլորը անում են ամեն ինչ»,-ասում է նա: Կրկեսը չի գործում արդեն չորս տարի, սակայն Սոս Պետրոսյանի խոսքով, իրենք մեկ օր անգամ չեն դադարել աշխատել: «Մենք  երկու-երեք խումբ ունենք, եւ ամբողջ հանրապետությունով բարեգործական համերգներ ենք ունենում: Նոր ենք վերադարձել բոլոր զինվորական կետերից, զորամասերից, դիրքերից, նույնիսկ դիրքերում համերգներ ենք տալիս»: Այնուամենայնիվ, կրկեսը համալրման կարիք ունի: Այդ նպատակով Սոս Պետրոսյանի նախաձեռնությամբ՝  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում բացվել է կրկեսի, էստրադայի եւ մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրս՝ հեռակա ուսուցմամբ: Իսկ մինչ այդ իր հիմնած՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում նա անվճար կրթում է երեխաներին՝ հույսով, որ մի օր նրանք հայտնի կդառնան ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:  Կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝  ուսուցման համար այստեղ լավագույն պայմանները չեն, այնուամենայնիվ, ստուդիան ներկայումս 100-ից ավելի սան ունի: Նշենք, որ կրկեսի շենքի շինարարությունն իրականացվում է ոչ պետբյուջեի փողերով: Սոս Պետրոսյանը նկատում է՝ պետությունը մեկ լումա անգամ չներդրեց կրկեսի զարգացման համար: Մանրամասները՝ տեսանյութում: