Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է. Լևոն Մնացականյան

Հասարակություն
Lvon-Mnatsakanyan

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ առկա է, ավելին՝ այն բարձր է. Regnum գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Վերջինիս խոսքով՝ հակառակորդի այսօրվա վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ «նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից»: «Հետևաբար ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այդուհանդերձ, ապրիլյան պատերազմը որոշ զսպիչ ազդեցություն է ունեցել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց կայտառություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրում, ապա այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք վերջնականապես կհրաժարվեն իրենց մտադրություններից»,- Regnum-ի հետ զրույցում նկատել է Մնացականյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով