Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ քամիներ՝ Շիրակի մարզում

Հասարակություն
2fef22a8c82a263c2afa3cd79772a72c

Օգոստոսի 26-ին, ժամը 11.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեկ՝ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Հովիտ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց պոկվել է Հովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 տան (սեփականատեր Ա. Հ.) տանիքից (300 քմ) ցինկապատ թիթեղներ մոտ 104 քմ և վնասվել է տանիքի փայտյա կոնստրուկցիան մոտ 0.3 մխ: