Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարի թաղ»-ի դեպքերը՝ ոստիկանների կողմից հրահրած զանգվածային անկարգություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Sanasa8yan-Khurshudyan

Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին Սարի թաղում, ոչ թե ժողովրդի, այլ ոստիկանների կողմից  հրահրած զանգվածային անկարգություն էր, համոզված են այդ օրը բերման ենթարկված, բայց արդեն ազատության մեջ գտնվող  «Ժառանգություն» կուսակցության անդամնները: Իրենց ասածի ապացույց են համարում այն, որ  դեպքից մի քանի օր հետո հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ պարզ երեւում էր, թե քաղաքացիական հագուստով, քարեր նետող մարդիկ ո՞ւմ շրջապատի մարդիկ են: «Ժառանգություն»կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ադեկվատ չի համարում  այս ամենի վերաբերյալ իշխանությունների արձագանքը: «Էտ մարդիկ ոչ թե պետք է ազատվեին գործից, այլ պետք է կանգնեին դատարանի առաջ, ուղղակի նվեր են արել, այդքանից հետո, պարզապես աշխատանքից  ազատելով, ավելի ճիշտ ռեզերվ են գցել ու գուցե Ներսիկ Նազարյանի նման նշանակվեն այլ պաշտոնի, որոշ ժամանակ անց»: