Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճարել է 151 միլիարդ 105 միլիոն դրամ թոշակ (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-16

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2016 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում  հաշվառված 465 550 կենսաթոշակառուի վճարել է 151 միլիարդ 105 միլիոն դրամ: Վեց ամսվա գործունեությունն ամփոփելով՝ ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաինյանն առանձնացնում է երկու կարեւոր փոփոխություն, որոնք մինչեւ տարեվերջ կքննարկվեն կառավարությունում: «Հանդես ենք եկել օրենդարական նախաձեռնությամբ, որի նպատակն է համաներում կիրառել այն  դեպքերում, երբ ավել վճարված գումարներում այդքան էլ ակնհայտ չէ կամ բացակայում է քաղաքացու մեղքը : Մյուս կարևորագույն փոփոխությունը վերաբերում է օտարերկրյա երկքաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքների իրականացմանը: ՀՀ օրենսդրության համաձայն, եթե անձը երկքաղաքացի է, ապա նա  պետք է ներկայացնի նաեւ փաստաթուղթ, որ ինքը գումար չի ստանում այդ պետությունից: Փաստաթուղթը ներկայացնելիս այդ պարտավորությունը կրում էր քաղաքացին: Եվ ահա այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ փաստաթութղը ստանալու պարտավորությունը կկրի պետությունը»: