Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավարը

Կարևոր լուրեր Հասարակություն
Zvartnoc-meknum4

Մեկ ամիս առաջ, մեր տեղեկություններով, Հայաստանից ընտանիքով արտագաղթել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվտանգության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Արմեն Զատիկյանն աշխատել է նաեւ Տիգրան Սարգսյանի անվտանգության ծառայությունում եւ հայտնի է հատկապես այն փաստով, որ որոշ տեղեկություններով 2012ի փետրվարին նախկին վարչապետը որսի ժամանակ կրակել էր Զատիկյանի ոտքին։ Արմեն Զատիկյանն ընդունել էր, որ ոտքը վիրավորվել է որսի ժամանակ։ Տիգրան Սարգսյանն ընդունել էր, որ դեպք է պատահել, սակայն հերքել էր, որ ինքն է կրակել։ Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատում է, որ Արմեն Զատիկյանը դուրս եկել աշխատանքից։ Մեր տեղեկություններով, ընտանիքով Հայաստանից արտագաղթել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Վերջինս սակայն նախընտրել է եվրոպական երկրներից մեկը։