Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Artur-Sargsyan-1

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նշեց, որ այս ամենը քաղաքական տիրույթում է և որևէ հիմք չկա, որ Արթուր Սարգսյանը օժանդակել է Սասնա ծռերին: Հարցին՝արդյոք սնունդ հասցնելը կարող է որակվել որպես օժանդակություն, պաշտպանը նշեց, որ այդ դեպքում շտապ օգնության բժիշկներին ևս կարող են մեղադրել օժանդակության մեջ: