Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիլվա Կապուտիկյանն առաջինն էր, ում 1959 թ-ին թույլ տվեցին այցելել ԼՂՀ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Silva-Kaputikyan

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հիմա յուրաքանչյուր իր նույն տեղում է, ինչպես 10 տարի առաջ այս օրը, երբ 87 տարեկան հասակում վախճանվեց բանաստեղծուհին։ Ննջարանի փոքրիկ սեղանը, որի մոտ ստեղծվել են բանաստեղծությունները, քիչ ավելի մեծ գրասեղանը, որտեղ գրվում էին ընդարձակ եւ ժամանակի համար համարձակ հոդվածները։ Հիմա քչեն են հիշում, սակայն Սիլվա Կապուտիկյանն առաջինն էր, ում դեռ 1959 թ-ին հնարավորություն տվեցին այցելել Լեռնային Ղարաբաղ։ «Գալիս է Հայաստան ու գիշեր ու զոր այդ մասին է մտածում, որ Դադիվանքը  խեղդվում է, գարշահոտությունը եւ ավերածությունը սարսափելի էր»,-ասում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենիուհի Դեմիրճյանը։ Արցախ այցից հետո բանաստեղծուհին չկարողանալով պահել զսպվածության վերաբերյալ խոստումները, նամակ է հղում այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին եւ ստանում պատասխան։ « Ցինիկ պատասխան է ստանում, որ մենք լավ գիտենք մեր արժեքների տեղը»,-հիշում է Արմենիուհի Դեմիրճյանը: Մանրամասն՝ տեսանյութում: