Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողի մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից

Կարևոր լուրեր Հասարակություն
xaxox41-398x265

Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում,  «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել: «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին