Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհվել են ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Հասարակություն
dva-cheloveka-pogibli-v-dtp-na-trasse-m

Ըստ ճշտված տեղեկությունների՝ ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 06.21-ին, ՌԴ Մ-4 ԴՈՆ Մոսկվա-Նովորոսիյսկ մայրուղու 602 կմ-ին՝ Վորոնեժի մարզի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, AA34KZ986 պետհամարանիշով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են: Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ, և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ: ԱԳՆ-ն իր  խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին և բարեկամներին: