Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Վարչապետ, անհասկանալի որոշում եք կայացրել, ազնիվ խոսք

Հասարակություն
1508

25 օգոստոսի 2016, Երևան: Այսօր Կառավարության որոշմամբ ՀՀ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված 4 մլն 886 հազար դոլարի չափով գումարը (ոչ ավելի քան 2 մլրդ 314 մլն դրամ) որոշվել է հատկացնել Երեւանի փողոցներում ճաքալցման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի պահպանման համար: Ավելի քան զարմանալի է այս որոշումը, որովհետև 2016թ. Երևանի բյուջեով ասֆալտ-բետոնի ծածկի վերանորոգման և պահպանման համար նախատեսվել է 3.384.000.0 դրամ, իսկ մայրուղիների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման համար՝ 100.000.0 դրամ: Իսկ արտաքին լուսավորության` ներկայումս գործող ռեժիմի պահպանման պարագայում աշխատանքների պահպանման համար` 2.361.043.8 հազ. դրամ: Ստացվում է՝ նույն նպատակների համար թե՛ բյուջեով է նախատեսվել ոչ քիչ գումար, թե՛ վերոնշյալ որոշմամբ կառավարությունը, չեղած տեղից, էլի է գումար տրամադրել: Այնինչ Երևանում ունենք ոլորտներ, որտեղ ողբալի վիճակ է, օր.՝ վերելակային ցանցը, որի պահպանման համար ընդամենը 98.մլն է նախատեսվել, և տարեկան մի քանի ողբերգական դեպք ենք արձանագրում, քաղաքի փողոցները բեռնաթափելու համար, օրինակ՝ կարելի էր այդ գումարը տրամադրել Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցմանը ու հազար ու մի բաց տեղ ուներ Երևանը, և կարելի էր ինչ-որ մնայուն բան նախաձեռնել Երևանում: Ուղղակի անհասկանալի որոշում է, ազնիվ խոսք:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ