Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերաքննիչ դատարանը կատարեց նոտարի դեր» (տեսանյութ)

Հասարակություն
slRuq1spGzI

«Վերաքննիչ դատարանը կատարեց նոտարի դեր»,-այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքի վերացնելու մասին նիստից հետո  հայտարարվեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Դատարանը այսօր որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի Արայիկ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ի դեպ,  այսօրվա դատական նիստին պետք է ներկա գտնվեր Արայիկ Խանդոյանը, սակայն նրան չէին բերել դատարան: Վերաքննիչ դատարանը «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի վաղը: