Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» ողջունում, դատապարտում, ցավակցություն է հայտնում

Հասարակություն
heritage-logo

Երեւան, 25 օգոստոսի: «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ​​ազատ արձակելու փաստը:  Այդուհանդերձ, պետք է նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետեւում: Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը: Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ: «Ժառանգությունը» պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին: Այս քաղաքական հետապնդումը ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները  Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն: Սրանից բացի «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր ցավակցությունը երկար տարիների ավանդ ունեցող, կյանքից վերջերս հեռացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ընտանիքին եւ գործընկերներին: Թող նրանք շարունակեն իր պայքարը իրավական Հայաստանի համար: