Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը դիմում է Անդրիաս Ղուկասյանին

Քաղաքականություն
Untitled-4-44

Ժիրայր Սեֆիլյանի «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է Անդրիաս Ղուկասյանին: Նամակում ամսնավորապես ասվում է. «Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը: 28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը վերանայելու քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնելու քո ընտանիքին և մեզ բոլորիս»:   Ժիրայր Սեֆիլյան «Վարդաշեն» ՔԿՀ 25.08.2016թ.