Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես՝ Վենիսաժում (տեսանյութ)

Հասարակություն
siriahay

Ձեռագործ իրերի արտադրությամբ զբաղվող սիրիահայերին այսօր Վերնիսաժում համախմբել էր համատեղ ցուցահանդեսը, որը նպատակ ունի խթանել սիրիահայերի ինտեգրմանը:  Մոտ 40 տարի Հալեպում առեւտրի սրահ ունեցած արծաթագործ Ատուր Բոսնոյանը մեկ տարի առաջ է տեղափոխվել Երեւան. «Հայաստանում արծաթի եւ, ընդհանրապես, արվեստի հանդեպ սեր կա: Ներկայումս ես Վերնիսաժ կմնամ, մոտավորապես շաբաթը չորս օր՝ բացի շաբաթ-կիրակի, բայց հուսով ենք, մեզ խոստացված է, որ բաժին կհատկացնեն նաեւ շաբաթ -կիրակի օրերին: Եթե դա լինի, շատ գոհ կլինենք»,-ասում էնա: Ի դեպ, ցուցահանդեսը կտեւի մինչեւ ժամը 20:00-ն: