Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտեմ Ասատրյանը Ռումինիայում է

Պաշտոնական
Asatryan-Artem

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օգոստոսի  24-ին Ռումինիայի աշխատանքի,ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարի հրավերով եռօրյա այցով մեկնել է Ռումինիա: Այցի ընթացքում նախարարը կծանոթանա Ռումինիայի սոցիալական պաշպանության ոլորտին, մասնավորապես՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, համայնքային զարգացման ծառայություններին: Կքննարկվեն երկու երկրների միջև հետագա համագործակցության ուղիները և փորձի փոխանակման շրջանակները: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարության պետական քարտուղարի, երեխաների իրավունքների և որդեգրման ազգային մարմնի նախագահի հետ, հանդիպումներ կլինեն նաև քաղաքացիական հասարակության և համայնքների ներկայացուցիչների հետ: Նախարար Արտեմ Ասատրյանի  հետ Ռումինիայում են գտնվում նաև ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին