Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում տնօրենների պաշտոնները դարձել են ժառանգակա՞ն (տեսանյութ)

Հասարակություն
bakhshyan

Երևանյան 4 դպրոցներում տնօրենների՝ թոշակի անցնելուց հետո, նրանց դստրերն են զբաղեցրել այդ պաշտոնը։ Ըստ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի՝ սա հանգեցրել է խնդիրների.  Այս դպրոցներում մայրերը շարունակում են իրենց դիրքում մնալ, իրենց հեղինակությամբ, ու չեն կայանում դուստրերը կամ կայանում են։ Ուրիշ տեղ էլ կա՝ ոչ մի ազգակցական կապ չկա, բայց նախկին տնօրենը շարունակում է տնօրենի սենյակում նստած մնալ և թույլ չի տալիս, որ եկողը, երիտասարդը կայանա։