Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս լոգոտիպը տարեք ձրի մեկին տվեք, տեսեք մի երկիր կվերցնի՞» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
LOGO-armenia

Հայաստանի եռագույն ազգային նոր լոգոտիպն արվեստագետների եւ քաղաքական գործիչների սրտով չէ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը և ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը համակարծիք են, որ չի կարելի նման ազգային լոգոտիպով ներկայանալ համայն աշխարհին: «Նման լոգոտիպ մեզ պետք չէ, այն ոչ մի կերպ չի ներկայացնում մեր մշակույթը, մեր պատմությունը»,-ասում է Փարավոն Միրզոյանը: Հաղթանակ Շահումյանն ևս բարկացած է. «Տարեք սա ձրի մեկին տվեք, տեսեք մի երկիր կվերցնի՞: Անգամ Աֆրիկա, Մոզամբիկ տարեք, որտեղ դիզայներ չկա, չեն ընդունի: Ոչ մի կերպար չունի: Ի՞նչ է սա նշանակում, ուզում են մեզ հեռացնե՞լ մեր ազգային ծրագրերից, մեր երազներից, ոչնչացնել մեր հոգևոր միջավայրը: Էապես մեր ազգը կպառակտեն սրանով, առանց դրա քայքայված ազգ ենք: Այս գումարը, որ ծախսել են, կարող էին Գյումրիում տներով ապահովել»: Պարոն Ախոյանը, խոստովանելով, որ ունի 12 տարվա գեղանկարչության փորձ, փորձեց հումորով մոտենալ այս ամենին. «Սա կարելի էր 70 -ական թվականներին տրիկոտաժի ֆաբրիկայում մանկական վարտիքի վրա կպցնել: Եթե կոնկուրս հայտարարեին մանկապարտեզում, երեխաներն ավելի լավ կնկարեին»: Նկարիչները վիրավորված են, որ մեր ազգային լոգոտիպը ստեղծվում է Ամերիկայում, Հայաստանի հետ կապ չունեցող մեկը: