Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Հասարակություն
ginesi-rekord

Գինեսի գրքում Հայաստանից  եւս մեկ  ռեկորդ կգրանցվի: Մարզիկ Մանվել Մամոյանն այսօր սահմանեց իր՝ թվով երկրորդ ռեկորդը՝ մեկ րոպեում 86 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը: Իր նոր ձեռքբերումը մարզիկը նվիրեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին.  «Ռեկորդներ անելով՝ ցանկանում եմ նաեւ անդրադառնալ այն հարցերին, որոնք փորձում են օտար երկրները շրջանցել: Օրինակ՝ քառօրյա պատերազմում հակառակորդի կողմից ոտնձգությունները մեր ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ, որի պատճառով զոհվեցին 100-ից ավել մարդիկ»: