Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը.Հայկական ժամանակ

Քաղաքականություն
turkey-flag

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։ Ավելին, նա նշում է, որ ժամանակին ընթացել են բանակցություններ։ Իհարկե, նա կոնկրետ չի նշում՝ բանակցությունները ինչ խնդրի շուրջ են եղել, սակայն խոսքի համատեքստից հասկացվում է, որ դիտարկվել է ԵԱՏՄ-ին եթե ոչ անդամակցելու, ապա այդ կառույցի հետ սերտ համագործակցելու խնդիրը։ Նկատելով, որ Ռուսաստանն է փաստացի գլխավորում Եվրասիական տնտեսական միությունը՝ Զեյբեքչին ասել է. «Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացին եւ խախտելու Եվրամիության հետ ընդհանուր Մաքսային միությունը»։