Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ռազմական ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստվածության. ՀԺ

Քաղաքականություն
90915532_rian_02789466.hr_.ru-1

Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այսօր Ռուսաստանի զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել: Առավոտյան ժամը 7-ին տանգնապով մարտական ամբողջական պատրաստության են բերվել  Արեւմտյան, Կենտրոնական եւ Հարավային ռազմական օկրուգների մեջ մտնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ Հյուսիսային նավատորմն ու Օդատիեզերական եւ  Օդադեսանտային ուժերին: Ստուգումները տեւելու են մինչեւ օգոստոսի 31-ը: Միաժամանակ, Հարավային ռազմական օկրոգում, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանը, ընթանում են «Կովկաս-2016» ռազմավարական զորավարժությունների ակտիվ պատրաստությունները: