Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27 տարվա վարորդական փորձ ունեցող Գագիկը զրկված է վարելու հնարավորությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
varord

Գագիկ Հովհաննիսյանը 27  տարվա վարորդական փորձ ունի,  դեռ խորհրդային տարիներին կարծում էր, որ մեքենա վարելու իրավունք առհասարակ չի ունենա, քանի որ 15 տարեկանից ձախ աչքի տեսողության խնդիր է ունեցել։ Սակայն 1989-ին ընդունված հրամանը Գագիկին՝ հնարավորություն տվեց ստանալու վարորդական վկայական: «Տեսեք՝ վարորդական ստաժը 1989 թ, «B«, «C» կատիգորիա:  Իմիջիայլոց, ես քննություն եմ տվել, նոր եմ ստացել, ինձ նվեր չեն տվել։ Ես էդ թղթերը սաղ ունեմ։ Առաջ ասում էին, եթե հիմքերը չունես քեզ վարորդական իրավունք չեն տա»։ Վկայականը, որ ցույց տվեց Գագիկը 10 տարի առաջ է ստացել, երբ խորհրդային կարմիր վկայականը փոխարինել էր հայկական վկայականով։ Այս տարի վկայականի ժամկետը սպառվել է՝  հինը նորով փոխարինել չի հաջողվում: «Կարծում էի, թե 2016 թ-ին պիտի գնամ, սովորական նստեմ նկարվեմ եւ ընդհանրապես 10 րոպե է էդ պահը տեւում, ինձ սենց սիրուն էդ աղջիկն ասեց Ձեզ վարորդական իրավունք չի հասում, ոնց որ մարդու գլխին սառը ջուր լցնեն։ Ասեցի ո՞նց չի հասնում, ասեց հա՝ 2012 թ-ին օրենք է դուրս եկել Քուշկյանը եւ մեր վարչապեը Տիգրան Սարգսյանը ստորագրել են»։ Մանրամասն՝ տեսանյութում: