Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղավնաձորցիներն ի նշան բողոքի սեպտեմբերին երեխաներին դպրոց չեն ուղարկելու.Aravot

Հասարակություն
grape-harvest-armenia

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի շատ փոքրիկներ սեպտեմբերի 1-ին, հավանաբար, դպրոց չեն գնա. Աղավնաձորցիները ի նշան բողոքի, երեխաներին դպրոց չեն ուղարկելու: Բանն այն է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը հարյուրավոր աղավնաձորցիների դեռ անցյալ տարվա խաղողի բերքի մթերման դիմաց վճարումները չի կատարել, ուստի գյուղացիները որոշել են բողոքի ակցիա անել, եւ սեպտեմբերի 1-ից երեխաներին դպրոց չուղարկել, մինչեւ իրենց պարտքերը չստանան: Aravot.am-ի հետ զրույցում աղավնաձորցիները պատմեցին, որ վարկերի տակ են, եւ չեն կարողացել իրենց թույլ տալ նույնիսկ երեխաների համար դպրոցական հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ գնել: «Էնքան պարտքեր ու վարկեր ունենք, էնքան ծախս ունենք անելու, չենք կարում էրեխեքին շոր, կոշիկ, տետր-մետր առնենք: Տուն կա մի քանի դպրոցահասակ  էրեխեք ունի, մի էրեխեա չի, որ ասենք, հա մեկի համար հեշտ ա էդ ամեն ինչը առնելը: Հլը հաշվեք տեսեք 2-3 էրեխու համար ինչքան կնստի էդ ամեն ինչն առնելը: Մարդիկ կան, որ անցյալ տարի տենց «պռոբլեմ» եղավ փողեը տալը, խաղողի այգիները քանդեց, ուրիշ բան տնկեցին, մարդիկ էլ կան տենց թողել են, չեն մշակում: Հըմի էս տարի ի՞նչ ա լինելու, հեսա նոր բերքահավաքը սկսվելու ա, էլի նույն պատմությո՞ւնը»,-ասացին գյուղացիները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am