Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը եւ Կաթողիկոսը ցավակցագրեր են հղել Իտալիայի նախագահին

Պաշտոնական
FotorCreatedհ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելլային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: -----------------------------------------------------------------------------------------------------  Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային` առավոտյան Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հայ Եկեղեցու հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել Իտալիայի նախագահին, ողբերգության զոհերի սգակիր ընտանիքներին և Իտալիայի ողջ ժողովրդին: «Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Բազումողորմն Աստված Իր երկնային բարձունքներում լույսերի և խաղաղության մեջ ընդունի ննջեցյալների հոգիները և Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգևի նրանց հարազատներին: Այլև Տիրոջ զորակցությունն ենք հայցում բոլոր վիրավորներին և մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Ամենօրհնյալ Աստված ապահով ու անփորձանք պահի Իտալիան ու նրա Քրիստոսասեր ժողովրդին: ###