Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ցավակցում է Միքայել Դանիելյանի հարազատներին

Հասարակություն
hak

Հայ Ազգային Կոնգրեսը խոր ցավով տեղեկացավ հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վաղաժամ մահվան մասին: Հայաստանում քչերը կարող են գնահատվել իրավապաշտպան գործնեության նման հարուստ ու արդյունավետ փորձով, ինչպիսին ուներ Միքայել Դանիելյանը, ով իրավապաշտպան համքարությունում առանձնանում էր նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր անդադրում ջանասիրությամբ: Վառ անհատականությամբ և իրավապաշտպան սզբունքներում իր անզիջում կեցվածքով` Միքայել Դանիելյանը համարձակորեն նետվում էր անհատի իրավունքների ոտնահարման հորձանուտ` հիմքում ունենալով միայն մարդու իրավունքի անխտրական պաշտպանության գերագույն արժեքը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Միքայել Դանիելյանի հարազատներին, մտերիմներին և ողջ քաղաքացիական հասարակությանը` նման մեծ կորստի առիթով և հույս հայտնում, որ այն կարևոր առաքելությունը, որին լծված էր Միքայել Դանիելյանը, կշարունակեն իրագործել իր գործընկերներն ու հաջորդ սերնդի իրավապաշտպանները: