Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդպես էլ հայտնի չդարձավ՝ Պերմյակովն ինչպես հայտնվեց Ավետիսյանների տանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Saqunc

«Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քննությունն իրականացվել է կոպիտ խախտումներով»,-հայտարարում են Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով փաստաբանները: «ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել քննությունը։ Ավելին, դա խոչընդոտվել է ՌԴ քննչական մարմնի կողմից»։ «Խնդիրը ոչ միայն իր նկատմամբ պատժատեսակ սահմանելն էր, այլ բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնց գործողությամբ և անգործությամբ տեղի ունեցավ նման հանցագործություն»։ Ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը գործով ձեռք բերված փաստերի հիման վրա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը շեշտում է՝ մի շարք հարցեր մնացին անպատասխան: «Այդպես էլ մեզ համար հայտնի չդարձավ՝ Պերմյակովը ինչպես հայտնվեց Ավետիսյանների տանը։ Նաև հայտնի չի, թե ինչպես հայտնվեց տնից այդ սահմանամերձ տարածքում՝ Բայանդուրի մոտ»։ Մանրամասն՝ տեսանյութում