Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթիկի աղետը մարդկային գործոնի հետևանք չէ» (տեսանյութ)

Հասարակություն
artik-3

Հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հասցրած վնասների չափը դեռեւս ամբողությամբ  հայտնի չէ՝ ուսումնասիրությունները չեն ավարտվել: Բայց փոխհատուցումներ կառավարությունը հատկացնում է, սակայն միայն տների, անասունների ու ցանքատարածքների վնասներ ունեցող բնակիչներին: Ամբողջական փոխհատուցում կառավարությունը դեռ չի նախատեսում: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը  չի կիսում այն կարծիքը, թե աղետը տեղի ունեցավ   մարդկային գործոնի պատճառով: «Սելավատարի խցանման պատճառով է եղել և այս պահի դրությամբ որևէ մասնագիտական կառույցի կողմից չկա այնպիսի եզրակացություն, որ ֆիզիկական կամ պաշտոնատար անձինք մեղավորություն ունեն: Աղետը եղելա աննախադեպ, Արթիկ համայնքը չէր տեսել: Սելաֆատարերը կառուցվել են իրանց հաշվարկներով, բայց հաշվարկներից դուրս աղետ է տեղի ունեցել»: