Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչեւ 100 հազար դրամանոց վթարների դեպքում ԱՊՊԱ կանչելու կարիք չի լինի (տեսանյութ)

Քաղաքականություն
calling-about-accident

Այսօր Հայաստանի  ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն՝ Վահան Ավետիսյանը ներկայացրեց «ԱՊՊԱ ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվող փոփոխությունները»: 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարագրերի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները: Այսինքն, կարիք չեն ունենա ԱՊՊԱ կանչելու: «Սակայն այն վթարները, որոնք կգերազանցեն 100.000 դրամը և կողմերն ունեն վեճեր, նման պատահարները գրանցվում են միայն ճանապարհային ոստիկանի կողմից»,-ասում է Վահան Ավետիսյանը: Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար պետք է ընդամենը գրավոր դիմում ներկայացնի իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը: Մյուս կարևոր փոփոխությունը՝ ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների բոնուսմալուս համակարգին: Այսինքն այլևս անհրաժեշտ չի լինի ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց անունները, և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից, վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: