Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր 15 րոպե աշխարհում 1 փիղ է սպանվում (տեսանյութ)

Հասարակություն
elephants

Օգոստոսի 24-26-ը Երեւանում կանցկացվի Եվրասիական երկրների՝ անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) ազգային համակարգող մարմինների աշխատաժողովը: Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավար Մարիա Վորոնցովան նշում է այն խնդիրները, որոնք քննարկվելու են առաջիկայում. «Լինելու են կարեւոր հարցեր ոչ միայն շնաձկների վերաբերյալ, այլեւ փղերի: Փղերը մեծ արագությամբ սպանվում են՝ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, եւ դա տեղի է ունենում փղոսկրի անօրինական վաճառքի պատճառով: Մենք առաջնահերթ եւս մի քանի խնդիր ունենք: Դա առյուծներն են: Աֆրիկակական առյուծների թիվը նույնպես ընկել է, նրանց պահպանել է պետք»: