Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ-ն ընդունել է 106 քաղաքացու. նրանք դժգոհում են դատական համակարգից

Պաշտոնական
123

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի, սկսած 16:00-ից կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ընդունել են 106 քաղաքացու: Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային  և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված կարգով սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ: Քաղաքացիների մի ստվար զանգված իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցում։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ, և միայն ընթացք է տրվում այն գործերին, երբ կա վերջնական դատական ակտ, որտեղ կարգապահական վարույթ սկսելու հիմքեր կան: Ընդունելության հրավիրված քաղաքացիների մեծ մասի խնդիրները տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշ դիմումների մասով գործին ընթացք տալու հանձնարարականներ են տրվել: Քաղաքացիների կողմից ստացվել են նաև  այնպիսի  դիմումներ, որոնց ընթացք տալը դուրս են եղել նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ փոխնախարարները  դիմումատուներին տվել են ուղղորդող պատասխաններ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն