Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա». չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը

Հասարակություն
2-6

Հաշվի առնելով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ ասպարտամ (E 951) նյութի առկայության հետևանքով հնարավոր առողջական ռիսկերի հետ կապված խնդրի արդիականությունն ու օրերս կայացած մամուլի ասուլիսի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից խնդրի նկատմամբ հետաքրքվածությունը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնը, օպերատիվ արձագանքելով հանրությանը հուզող խնդիրներին, ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման  նպատակով Երևան քաղաքի սպառողական շուկայում իրականացրել է գազավորված ըմպելիքներում ասպարտամի առկայության և պահպանման պայմանների պիլոտային ուսումնասիրություն: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հետազոտությունը նպատակ է հետապնդել բացահայտել ասպարտամի կիրառման ռիսկի շրջանակը: Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը: 3 Ուսումնասիրվել են լայն սպառում ունեցող գազավորված ոչ ալկոհոլային ըմպե­լիքների տարայի վրա մակնշված տեղեկատվությունը, ինչպես նաև վաճառակետերում պահպանման պայմանները: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտես­վարող սուբյեկտների կողմից արտադրվող գազավորված զովացուցիչ ըմպելիքների («Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Բայկալ ըմպելիք, «Վանց գրուպ» ՍՊԸ-ի Zuzu և Լիդեր կոլա,  «Թամարա և Անի» ՍՊԸ-ի Juicinad ֆրուտմիքս, ինչպես նաև  «Յունիոն» ՍՊԸ-ի  Հայ կոլա)  բաղադրության մեջ առկա է ասպարտամ: 4 Հատկանշական է, որ ուսումնասիրված բոլոր ըմպելիքների վրա առկա է պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ պահել զով չոր տեղում՝ 0-18°C բացառությամբ՝ Բայկալ ըմպելիքի (պահպանումը՝ 2-12°C ջերմաստիճանի պայման­ներում): 5 Ակնհայտ է, որ Երևանում վերջին օրերին օդի միջին ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, և մեծածախ առևտրի կետերում ըմպելիքները պահվում են ոչ պատշաճ կերպով, բաց պայմաններում, երբեմն՝ արևի ուղիղ ճառագայթների տակ: Փոքրածավալ կետերում առկա են միայն հովանոցներ, սակայն ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա: Հայտնի է, որ 30°C բարձր ջերմաստիճանի պայմաններում գազավորված ջրում առկա ասպարտամը տրոհվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի, որոնք էլ մարդու առողջության վրա կարող են թողնել բացասական ազդեցություն: Հետևապես, հիմք ընդունելով ներկայիս եղանակային պայմանները, չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը: