Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացին վերադարձվել է հայրենիք.Sputnik

Հասարակություն
4322882

Հայաստան վերադարձված քաղաքացին կենթարկվի բժշկական զննության` պարզելու համար, թե ունի՞ արդյոք ներքին վնասվածքներ կամ ձեռքբերովի հիվանդություններ։

Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը, ով մոտ 10 օր առաջ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, վերադարձվել է հայրենիք, այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։ Նրա տեղեկացմամբ` Աղեկյանը Հայաստան է վերադարձվել երեքշաբթի` ժամը 18-ին: Նախնական տվյալներով` Աղեկյանի ֆիզիկական վիճակը նորմալ է։ Նա վաղը կենթարկվի բժշկական զննության` պարզելու համար, թե արդյո՞ք նրա մոտ կան ներքին վնասվածքներ կամ ֆիզիկական միջամտության հետևանքով առաջացած ձեռքբերովի հիվանդություններ, որոնց հայտնաբերումը պահանջում է ավելի խորը բուժզննում։ Շարունակությունը կարդացեք armeniasputnik.am