Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նման զենքով են խփել, որ սպանեն, ոչ թե վիրավորեն». «Սասնա ծռեր»-ի անդամի մայր (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkarrrr

Այսօր մի խումբ քաղաքացիներ Մարդու իրավունքերի պաշտպանից պահանջում էին միջնորդել, որպեսզի պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ։ Մարդու իրավունքերի պաշտպանն ընդունեց քաղաքացիներին, լսեց նրանց պահանջները. «Այն բուժօգնությունը, որ նշում են՝ իսկապես իրականությանը համապատասխանում է և դա ազդել է առողջական վիճակի վրա, մեր կողմից կհնչեն գնահատականներ և պահանջ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Տեսնելով քաղաքացիների չդադարող դժգոհությունը, նա աշխատակիցներից երկուսին ևս մեկ անգամ հանձնարարեց «Դատապարտյալների հիվանդանոց» գնալ։ Ակցիայի մասնակիցները երթով հասան Արդարադատության նախարարություն՝ պահանջելով նախարարի հետ հանդիպում։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվողներից Հովհաննես Հարությունյանի մայրը մանրամասնեց, թե ինչ վիճակում է այժմ որդին. «Հովիկի ոտքի ոսկորը տրաքել է։ Նրանք այնպիսի զենքեր են օգտագործել, որ ճակատում մենք այդպիսի զենքեր չունենք՝ թուրքերին խփելու համար։ Իրենք հայի երեխային սադիստաբար նման զենքով են խփել, որ սպանեն, ոչ թե վիրավորեն։ Շատ շուտ պետք է իրեն վիրահատեին, 1 ամիս առաջ, բայց ինձ համոզում էին, որ պետք է սպասել»։ Մանրամասները՝ տեսանյութում